Այսօր Թատրոնի միջազգային օրն է

Այսօր ամենամշակութային տոներից մեկն է՝ Թատրոնի միջազգային օրն է։ Այն սահմանվել է հեռավոր 1961-ին՝ Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ համագումարի ընթացքում և անցկացվում է «Թատրոնը որպես ժողովուրդների միջև համերաշխության և փոխըմբնման ամրացման գործիք» կարգախոսով՝ տոնվելով ողջ մոլորակում։

Հայաստանում այս օրն ավանդաբար նշվում է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությամբ, որն այս տարի կորոնավիրուսյան վարակով պայմանավորված, կա՛մ չի կայանա, կա՛մ կհետաձգվի։

Այս մրցանակաբաշխությունն իրապես անչափ կարևոր է թատերական գործիչների համար, քանզի լինելով այդ ոլորտի աշխատակից, անչափ կարևոր է գնահատված լինել ու մրցանակների արժանանալը։

Դեռևս մեծագույն Կոնստանտին Ստանիսլավսկին ասել է՝ թատրոնն սկսվում է շենք մտնելուց, իսկ առաջինը մարդկանց դիմավորում են տոմս հսկողներն ու հանդերձարանի աշխատակիցները, և ինչպես դերասանների, այնպես էլ թատրոնի շենքում աշխատող բոլոր-բոլորի տոնն է այսօր, քանզի թատրոնում երկրորդական դերեր ու մասնագիտություններ չկան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: