Չինաստանն օգնության ձեռք կմեկնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

Այսօր հիանալի տեղեկություն է տարածվել․ Չինաստանն այս ծանր իրավիճակում օգնության ձեռք կմեկնի Հայաստանին՝ կորոնավիրուսյան վարակի դեմ պայքարում։ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցն այսօր տեսազանգով զրուցել է Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Էրլունի հետ՝ քնննարկելով կորոնավիրուսյան իրավիճակը։ Կողմերը տեղեկություններով փոխանակվեցին՝ ինչպես են երկու երկրների ղեկավարները պայքարում համավարակի դեմ։

Ադոնցը չին պաշտոնյայից աջակցություն է խնդրել հատուկ բժշկական հագուստի, դիմակների և թոքերի արհեստական օդափոխության սարքերի մատակարարման հարցում։ Դեսպան Տյանն էլ նշել է՝ Չինաստանը պատրաստ է հավելյալ աջակցություն ցուցաբերել և անհատույց ուղարկել վերոնշյալները՝ 110 հազար դոլար արժողությամբ։

Ադոնցը շնորհակալություն է հայտնել Տյանին նաև կորոնավիրուսն ախտորոշող 1008 թեստերի տրամադրման համար, որոնք վերջերս մատակարարվել էին Հայաստան։

Ինչ խոսք, անչափ հուզիչ է չին ղեկավարների աջակցությունն ու անհատույց օգնության պատրաստակամությունն այս ծանր շրջանում, երբ նրանց երկիրն ահասարսուռ վիճակում է՝ կորոնավիրուսյան աղետի պատճառով։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: