Այսօր հայ թատրոնի մեծ տիկնոջ՝ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է

Գրեթե յոթանասուն տարի բեմում անցկացրած տաղանդավոր հայուհին երբեք չկեղծեց բեմում: Մեծ դերսանանուհուն ճակատագիրը իսկզբանե մեծ փորձություններ ու դժվարություններ էր պատրաստել: Բուխարեստում ծնված տաղանդավոր աղջնակը շուտով հայրենիք վերադառնալու առիթ է լինում:

Մեծ բեմում նրա առաջին փորձառությունը «Պատվի համար» ներկայացումն է եղել: Մի փոքր դերը նրան ճանապարհ է հարթում դեպի մեծ բեմեր: Վարդուհու կերտած բոլոր դերերը հաջողված էին ստացվում, քանի որ նա դրանք կերտում էր սրտով:

Վարդուհին առանձնապես սիրով է հիշում Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի բեմականացումը: Հիշում է, թե ինչպես ռեժիսորը հետաձգել է ներկայացման բեմականացումը, քանզի նա փոքրիկի էր սպասում:

Երբ ծնվել է նրա որդին՝ Սուրենը, ռեժիսորը՝ Վարդան Աճեմյանը, նրան կրկին հրավիրում է ներկայացման բեմադրությանը: Այստեղ Վարդուհին կերպավորում է պատանու՝ Ջոնիին:

Արդեն 5 տարի է սիրելի դերասանուհին ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն նրա անմոռանալի դերերը անջնջելի հետք են թողել հայ թատրոնի ու մշակույթի պատմության մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: