Ցավալի. Երեկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված հիվանդն այսօր մահացել է

Րոպեներ առաջ առողջապահության նախարարության պաշտոնական էջը և նախարարի մամլո խոսնակ Ա. Նիկողոսյանը իր էջով սոցցանցային հրապարակում արեց, որով տեղեկացնում էր մի ցավալի դեպքի մասին: Հրապարակումից տեղեկանում ենք, որ երեկ «Նորք» ինֆեկցիոն բուժհաստատություն է դիմել մի քաղաքացի:

Նրան բժշկական հետազոտության են ենթարկել, որից հստակվել և պարզվել է հետևյալը. պացիենտի մոտ եղել է շնչառական անբավարարություն և երկկողմանի թոքաբորբ: Քանի որ եղել է նաև նոր վիրուսի առկայության կասկած, նրանից վերցվել է նաև կորոնավիրուսի թեստ:

Թեստի պատասխանը բացասական է եկել: Նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել և մահը վրա է հասել թոքերի ախտահարման, այլ ոչ թե հայտնի վիրուսի պատճառով: Հիվանդանոցի բուժանձնակազմն ամեն հնարավոր բան արել է հիվանդին փրկելու համար, սակայն, ցավոք, նրանց չի հաջողվել փրկել նրա կյանքը. նա այսօր մահացել է:

Դեռևս հայտնի չէ, թե մահացածը ինչ տարիքային խմբի է պատկանում և ով է նա: Կից ներկայացնում ենք Ա. Նիկողոսյանի հրապարակումը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: