Ռեյնոլդս-Լայվլի հոլիվուդյան զույգը 1 միլիոն դոլար է հանգանակել կորոնավիրուսից տուժածներին

Հոլիվուդյան հայտնի դերասանական զույգը՝ 43-ամյա Ռայան Ռեյնոլդսը և 32-ամյա Բլեյք Լայվլին միշտ էլ զբաղվում են բարեգործությամբ։ Նրանք մեկական միլիոն դոլար են ուղղել փախստականների երեխաների աջակցության հիմնադրամին։ Իսկ երեկ դերասանական զույգը մեկ միլիոն է հանգանակել «Feeding America» և «Food Banks Canada» բարեգործական հիմնադրամին՝ ԱՄՆ-ի և Կանադայի անապահով խավին սննդով ապահովելու համար, քանզի կորոնավիրուսի պատճառով ցածր եկամուտ ունեցողները և տարեցները խնդիրների են բախվել։

«Մենք Բլեյքի հետ մեկ միլիոն ենք հանգանակել այդ կազմակերպություններին։ Նրանց օգնություն է անհրաժեշտ։ Եթե դուք էլ կարող եք օգնել, օգնեք»,- նշել է դերասանը։

Լայվլին էլ ավելացրել է․ չնայած անհրաժեշտ ինքնամեկուսացման, պետք է շարունել կապ պաշտպանել մտերիմների հետ՝ տեսա և ձայնակապի միջոցով․ «Հիշեք սիրո մասին, որը, անկախ ամեն ինչից, կանցնի այս ամենի իջով։ Բոլորս միմյանց համար պետք է որևէ բան անենք, եթե դա, օրինակ, նաև տանը մնալն է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: