Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մեր թանկագին բժիշկներին հանձնեցինք մրգեր, բնական հյութեր, խմորեղեն

Քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող և մշտապես բարեգործական նախաձռնություններով աչքի ընկնող Մամիկոն Խորշուդյանն իր էջում մի հոլովակ է տեղադրել, որով տեղեկացնում է, որ այսօր պարենային աջակցություն է ցուցաբերել «Նորք»-ի բուժանձնակազմին:

Նրա նախաձեռնությանը սիրով միացել է հայտնի և սիրված դերասան Կարեն Ասլանյանը: Նրանք Մասիսի քաղաքապետի և Դոն դեսերտ հրուշակակեղենի կազմակերպության աջակցությամ հիվանդանոց են հասցրել մրգեր, հյութ, խմորեղեն և այլ մթերքներ՝ ի աջակցություն հիվանդանոցի աշխատակազմին և այնտեղ բուժում ստացող հիվանդներին:

Նմանատիպ նախաձեռնություններով այս օրերին հանդես են եկել նաև այլ սննդի կազմակերպություններ և անհատ անձիք: Նմանօրինակ ձեռնարկումները ծրագրվում են հիմնականում ոգևորելու և համընդհանուր միասնականությունը շեշտելու նպատակներով:

Կից ներկայացնում ենք Մ. Խուրշուդյանի ներկայացրած հոլովակը, որտեղ նա շնորհակալություն է հայտնում իր ընկերներին, այն բոլոր անձանց, ովքեր ընթացք տվեցին իր գաղափարին և ընդամենը մեկ ժամվա ընթացքում կազմակերպեցին ու իրագործեցին այս կարևոր գաղափարը: Մտահղացումը եղել է իրենը և Կարենինը:

Հարգելի ընկերնե՛ր,Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մեր թանկագին բժիշկներին հանձնեցինք մրգեր, բնական հյութեր, խմորեղեն…Շնորհակալ ենք Ձեր անձնվիրության և ամենօրյա անտրտունջ աշխատանքի համար…Շնորհակալ ենք Մասիս քաղաքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և Բոն Դեսերտ ապրանքանիշի տնօրեն Էդուարդ Վանցյանին՝ իմ ու Կարեն Ասլանյանի այս նախաձեռնությանը միանալու և մեկ ժամվա ընթացքում գաղափարը իրագործելու համար…Ապրեք իմ լավ ախպերներ ջան…!!!

Опубликовано Mamikon Khurshudyan Среда, 18 марта 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: