Եվրատեսիլը պաշտոնապես չեղարկվել է

Եվրատեսիլյան երգի մրցույթի կազմակերպիչները պաշտոնապես հայտարարել են՝ այս տարի Ռոտեևդամում կայանալիք երգի մրցույթը չի կայանալու։


«Մեծագույն հիասթափությամբ ստիպված ենք հայտնել Եվրատեսիլ-2020-ի չեղարկման մասին։ Եվրատեսիլյան մեծ ընտանիքը կշարունակի սեր ու աջակցություն պարգևել միմյանց՝ ամբողջ աշխարհում՝ այս բարդ ժամանակներում»,- նշել են կազմակերպիչները՝ հայտնելով՝ վերջին շաբաթներին բազմաթիվ տարբերակներ էին դիտարկվել՝ մրցույթն անցկացնելու այլընտրանքի շուրջ, բայց կորոնավիրուսյան վարակի տարածման պատճառով վերջանական նման որոշում է կայացվել։


Հայտարարվեց՝ մրցույթը կանցկացվի ուղիղ մեկ տարի անց՝ նույն վայրում, նույն մասնակիցներով, սակայն մասնակիցները պետք է նոր երգեր ներկայացնեն, քանզի այս տարվա համար նախատեսվածներն արդեն հրապարակվել են։


Հիշեցնենք՝ Հայաստանը եվրատեսիլյան մրցույթում պետք է ներկայացներ նրբադեմ Աթենա Մանուկյանը՝ իր աննման երգով։ Օրերս նա ներկայացրել էլ նաև տեսահոլովակը, որը մեծ հավանության էր արժանացել երկրպագուների կողմից, սակայն նա հիմա կներկայացնի նոր՝ վստահորեն էլ ավելի հրաշալի կատարում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: