Քաղաքացին բացառիկ կադրեր է հրապարակել կարանտինի վայրից. ինչպիսի՞ն են պայմանները

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Գոռ Առաքելյանը, ով երեկվանից գտնվում է կարանտինային գոտում, իր անձնական սոցցանցային էջում մի քանի լուսանկարներ է հրապարակել կարանտինային գոտուց՝ քից պատմելով այն պայմանների մասին, որի մեջ նա գտնվում է ներկայումս:

Նա նշել է, որ իր մոտ ոչ մի վիրուս չի հայտնաբերվել, սակայն ապահովության համար նա միառժամանակ պետք է գտնվի կարանտինային գոտում:

Օգտատերը պատմել է, որ ինքը գտնվում է ծաղկաձորյան հյուրանոցներից մեկում: Ճիշտ է՝ «Գոլդեն փելիս» հյուրանոցը չէ, բայց պայմաններն ու հարմարությունները նույնքան լավն են, ինչքան հինգաստղանի հյուրանոցում:

Ի հավաստումն իր ասածի՝ Գոռը հրապարակել է լուսանկարներ իրեն հատկացված կացարանի հյուրասենյակից, լոգասենյակից, նույնիսկ ներկայացրել է իրեն տրամադրված իրերը:

Երիտասարդը նաև կարևորել է իր մեկուսացման ժամանակ իր կարիքների մասին հոգացող համապատասխան աշխատակիցների ջերմ և ուշադիր վերաբերմունքը, գնահատել է նրանց ցուցաբերած մարդկային և հոգատար վերաբերմունքը, որը պետական հանձնարարականի արդյունք է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: