Սիրուշոն հետաքրքիր խորհուրդ է ստացել Բարսեղ Կանաչյանի դուստրից

Հայազգի ամենագեղեցիկ երգչուհիներից ամենանրբաոճ Սիրուշոն սիրում է իր առօրյան կազմող փոքրիկ տեսանյութեր ու լուսանկարներ հրապարակել իր անձնական էջերում, հատկապես ինստագրամում մեծ ակտիվություն է դրսևորում: Ինչպես գիտեք երգչուհին վերջերս մեկնել էր Դուբայ նոր տեսահոլովակ նկարահանելու համար, այնտեղից էլ շատ-շատ լուսանկարների և տեսանյութերի օգնությամբ կարողանում էր ցույց տալ նկարահանման դաշտում կատարվող մեծ աշխատանքները:

Սիրուշոն, որն ինստագրամում շատ սիրված է,և ոչ միայն հայազգի այլև օտարազգի հետևորդների կողմից, սիրում է իր ակտիվությունն ունենալ հատկապես իր ինստագրամի Story բաժնում, որում կարողանում է տեղեկացնել, օրինակ թե որ երկիր է մեկնում, ինչ նոր հանդիպումներ ունի օտար երկրում, թե ինչպես է այնտեղ օրն անցնում, ինչ միջավայրում և այլն:


Սիրուշոն այս անգամ նոր ջերմ հրապարակում է իր ինստագրամյան միկրոբլոգում, որն այնքան է դուր եկել հետևորդներին, դա մեկնաբանություններն ու հավանումներն են փաստում:

Երգուհին տեսանյութ է հրապարակե Բոստոնից, որում տեսության է գնացել Սեդա Կանաչյանին ՝կոմպոզիտոր, ՀՀ օրհներգի երաժշտության հեղինակ Բարսեղ Կանաչյանի դստերը: Տիկին Կանաչյանը, իմանալով որ նրբադեմ գեղեցկուհին միայն երկու բալիկի մայր է, նշում է, որ նա առավելագույնս 12 բալիկ պետք է ունենա, և հավելել, որ անհրաժեշտ է ունենալ 12-ը:

Գեղեցկուհին հրապարակելով տեսահոլովակը դրան կից գրել է․ «Լևոն Քոչարյան, ո՞ւր ես»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: