Բժիշկ Դավիթ Մեհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում մի լուսանկար է տեղադրել, որին կից անչափ հուզիչ պատմություն է ներկայացրել:
Ըստ պատմության՝ նկարում պատկերված է մի տարեց չինուհի, ով Ուհան նահանգից է: Հիշեցնենք, որ հենց այս չինական տարածաշրջանն էր նոր վիրուսի տարածման քպիկենտրոնը: Նկարում պատկերված կինը ութսունյոթ տարեկան է:
Նա վարակվել է նոր վիրուսով և բուժում է ընդունում Ուհանի նահանգային հիվանդանոցում: Քանի որ վիրուսն առանձնապես վտանգավոր է տարեցների համար, ուստի կինը զգացել է, որ այդ վիրուսից այլևս իրեն փրկություն չկա:
Սույն լուսանկարում նա խնդրել է Ուհանի նահանգային բժիշկներից մեկին իրեն դուրս հանել, որպեսզի նա մաքուր օդ շնչի և հիամա մայրամուտի վերջին շողերով, քանի որ այնպիսի զգացողություն ունի, թե այդ մայրամուտն իր կյանքի վերջին մայրամուտն է
Գեղարվեստական ստեղծագործություններում նկարագրվող նմանատիպ պատմություներն արդեն վիրուսի հայտնվելուն պես նաև իրական կյանք են թափանցել: