Վարակված է ևս 3 մարդ, 300-ը մեկուսացված են․ Թորոսյան

Հերթական վատ լուրը՝ կորոնավիրուսի հետ կապված։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ կա հիվանդության հաստատված ևս երեք դեպք, ինչը նշանակում է՝ ընդհանուր առմամբ կա վարակվածների 26 դեպք։

Նախարարը մանրամասնել է՝ նոր հիվանդներից երկուսը կապ ունեն էջմիածինյան նշանադրության հետ, իսկ մեկն էր Մեղրի քաղաքից է։ Այդ քաղաքացին Իտալիայից է վերադարձել ու այնտեղից արդեն վարակված է եկել ու կապ չունի ներհայաստանյան վարակների հետ։ Այդ քաղաքացու հետ շփվածները շուտով կմեկուսացվեն։ Ընդհանուր առմամբ հետազոտվել է արդեն 577 մարդ, մեկուսացված է 300 մարդ։

Բացի այդ, առողջապահության նախարարությունն արդեն արագընթաց՝ Ռապիդ թեստերն է ձեռք բերել։ Դրանք 15 րոպեում տալիս են հիվանդ լինել-չլինելու պատասխանն ու շատ կարևոր են այս պահին՝ արագ հետազոտություն կատարելու համար։

Նշվում է՝ դրանք հատկապես հարմար կլինեն Հայաստան նոր ժամանածների համար՝ զանգվածային կերպով արագ ախտորոշում կատարելու ու դեմն առնելու համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: