Ռոնալդուի շուրջ տարածված լուրերը կեղծ են

Առավոտվանից համացանցը ողողած լուրն այն մասին, որ պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուն իր հյուրանոցային ցանցը կվերափոխի հիվանդանոցների՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար, կեղծ է։ 2016 թվականին ոտքի գնդակի աստվածը հյուրանոցներ է բացել իր հայրենի Ֆունշալե և Լիսաբոն քաղաքներում։

Գթասիրտ ու հսկայական հոգի ունեցող ֆուտբոլիստը բոլոր հյուրանոցները կվերածի հիվանդանոցների, որտեղ անվճար կհետազոտվեն ու կբուժվեն բնակիչները։ Իսկ անձնակազմի, բժիշկների աշխատավարձը կվճարի ֆուտբոլիստը՝ անձնական միջոցներից։ Իրապես մեծագույն ու անգնահատելի քայլ է Ռոնալդուի կողմից։

Այս լուրը սակայն վերջին ժամվա ընթացքում հերքվել է հյուրանոցների աշխատակիցների կողմից՝ նշելով, որ նման բան չկա և չի էլ եղել։ Լրատվամիջոցներն էլ հանել են գրառումները։ Ինչ է նշանակում դա․ իրապես այս լարված շրջանում ցանկացել են կեղծ լուրի միջոցով խաղալ ֆուտբոլիստի հեղինակության հետ, թե՞ հակառակը։

Հիշեցնենք՝ Ռոնալդուի յուվենթուսյան գործընկերը՝ Դանիելե Ռուգանին, հիվանդ է կորոնավիրուսով։ Այդ լուրից հետո այնտեղ կարանտին է հայտարարվել ու ֆուտբոլը դադարեցվել է մինչև ապրիլի երեքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!