Հայտնի ռեփեր Միշոն պրեմիերայով է հանդես եկել՝ «Բիթի բիթ (երբ խփումա բիթը)»։ Սերժոն այն ստեղծել է որպես սեմփլ օգտագործելով Ռաիսա Մկրտչյանի «Շուտ արի»-ն։
Հեղինակները հետաքրքիր կերպ են ներկայացրել աշխատող խմբին՝ «Նվագը՝ Արտյոմ Մանուկյանի, ձայնի որակը՝ Լևոն Նավասարդյան, աչքը՝ Արմէն Քաթանասյան, կլիպի տղեն՝ €, կլիպի իտոգը՝ Արամայիս Հայրապետյան»։
Միշոն հետաքրքիր բառեր է կարդում․
«Երբ խփումա բիթը
Մեջս կուտակվումա` անհասկանալի, թանաքոտ վառելիքը
Երբ խփումա բիթը
Վերակառուցվում ու դառնում եմ ինձ շատ պակասող` էն գործիքը
Երբ խփումա բիթը
Դեմս (Ս)ևանում, մարմինս՝ սենյակում շարադրումա գալիքը
Երբ խփումա բիթը
Ինձ չար ու բարիքա
Երբ խփումա բիթը
Երբ խփումա…»։
Հետաքրքիր տեսահոլովակը նկարահանված է 90-ականների ոճով՝ վատ լուսավորությամբ ստուդիայում, մութ փողոցներում՝ լուսային հետաքրքիր լուծումներով ու տեսաժապավենի արհեստական հնեցմամբ։ Տեսահոլովակը հատկապես կհավանեն ոճային լուծումների սիրահարները, քանզի աշխատանքն իրոք բարձր որակի է։