Նորաշենցի Հայկ Թևոսյանը բանակում ծառայելու առիթ չի ունեցել, որովհետև եղել է միայնակ ծնողի խնամակալ: Մասնագիտությամբ ավտոմեխանիկ Հայկը ամուսնացել է, հինգ հրաշալի զավակ ունեցել, որից հետո 2010 թվականից անցել է պայմանագրային զինծառայության:
Նրա կինը՝ Ջավահիրը, հիշում է, թե ամուսինն ինչիսի սիրով ու նվիրվածությամբ է ներգրավվել զինվորական ծառայության մեջ:
Նա մեծ պատասխանատվությամբ է նվիրվել իր գործին, իսկ տանը եղած ժամանակ միշտ ոգևորությամբ է պատմել արցախյան դիրքերում եղած հետաքրքիր դեպքերի մասին:
Հայկը դստերը և զավակներին դաստիարակել է հայրենասիրական ոգով: Դստեր հարցերին միշտ նպատակային պատասխաններ է տվել՝ հիմնավորելով, թե ինչու է արտագնա աշխատանքի փոխարեն ընտրել հայրենիքի պաշտպանության սուրբ ու կարևոր գործը:
Հայկը զոհվել է 2015 թվականին՝ զինվորական պարտականությունները պարտաճանաչորեն կատարելու ժամանակ:
Նրա անվամբ հայրենի գյուղի դպրոցում դասասենյակ են անվանակոչել, իսկ նրա նահատակության վայրում կանգնած է նրա սխրանքը հավերժացնող և մշտապես հիշեցնող փոքրիկ հուշաքար: