Նրբադեմ, հիասքանչ հայուհի և աննման գեղեցկուհին, ով իր երջանկությունը և երբեև բոլորի սրտում ունեցած ամենագեղեցիկ զգացողությունը սերը գտավ Հնդկաստանում, ամուսնացավ և ընտանիք կազմեց հնդկացու հետ, բազմիցս հարցազրույցների ընթացքում խոսքերով և, թե զգացողություններով արտահայտել է իր ամուսնու կարևորությունը իր կյանքում:
Սիլվին օրերս երկար ժամանակով վերադարձել էր Հայաստան, մինչ բոլորը մտածում էին, թե զույգն ամուսնալուծվել է և Սիլվին հենց այդ պատճառով է Հայաստան վերադարձել, Սիլվին հարցազրույցների և իր ինստագրամյան միկրոբլոգում հրապարակումների միջոցով հանգստացրեց երկրպագուների իր մեծաքանակ բանակին, ասելով, որ ամեն ինչ կարգին է և, որ Հայաստան միայնակ է այցելել միայն այն պատճառով, քանի որ ամուսնու աշխատանքը Մումբայում է, և նա չի կարող բացակայել աշխատանքից:
Գեղեցկուհին կրկին Մումբայ է վերադարձել՝ ասելով, որ արդեն երկար բացակայեց այնտեղից և, որ առանց ամուսնու երկար մնաց: Սիլվին Մումբայից հետաքրքիր տեսանյութեր է հրապարակում, և դա շատ է դուր գալիս հետևորդներին:
Այս անգամ գեղեցկուհին հրապարակել էր կարճ տեսանյութեր, որտեղ ներկայացնում էր, թե ինչպես են նշում հնդկական հայտնի տոնը՝ Հոլին։