Գեղեցկադեմ Մագան, որն էկրանից այն կողմ հայազգի եղանակի տեսության գեղեցկուհի մեկնաբան Լիլի Հովերի քույրն է, այսօր չզիջելով քույրիկի ճանաչվածությանը, նույնպես դարձել է ճանաչված և սիրված հանդիսատեսի կողմից:
Մագան ասել է, որ վաղուց երգարվեստում է եղել, պարզապես ուշ է սկսել նկարահանել տեսահոլովակներ, նաև նշում է, որ սովորելով Կոնսերվատորիայի դասական վոկալի բաժնում և, լինելով այդ բաժնի լավագույն սան, միևնույնն է նրան միշտ գրավել է էստրադան:
Կարում եմ՝ դա է պատճառը, որ այժմ գեղեցկուհին ներկայանում է հենց այդ ոճում: Երգչուհին իր ունեցած հարցազրույցներից մեկում ասել է, որ այս ասպարեզում փորձում է հնարավորինս բարձր որակ ներկայացնել հանդիսատեսին։ Մագան հանդիսատեսի սերը վայելող երգչուհիներից է, ով հաճախ է արժանանում երկրպագուների իր մեծաքանակ գովեստի խոսքերի:
Երգչուհին օրերս իր ինստագրամյան միկրոբլոգում հրապարակել է նոր երգի պրեմիերան՝ «Իմ կյանք» խորագրով, որն էլ, չզիջելով նախորդ տեսահոլովակին, ցնցել է համացանցը: Խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումը՝ KarenSevak-Production-ի: