Աղցանը շերտավոր է՝ հետաքրքիր լուծումներով: Այն ունի յուրահատուկ տեսք ու անկրկնելի համ: Այս հանգամանքն էլ թույ լէ տալիս այն մատուցել ինչպես սովորական, այնպես էլ տոնական օրերին:
Խոհանոցային կաղապարի մեջ նախ տարածում ենք սառեցված վիճակում քերած պանիրը, հետո ցանցաձև տարածել մայոնեզը: Մայոնեցի ցանցի վրա տարածել ձողաձև կտրտած վարունգը, ապա՝ կրկին ցանցաձև մայոնեզ:
Հետո տարածում ենք խաշած և մանրածատ հավկիթի զանգվածը, հարթեցնում, ապա նորից մայոնեզով ցանց անում: Մայոնեզային այս ցանցի վրա էլ կրկին տարածում ենք պանրի սառը քերուկները, կրկին՝ մայոնեզային ցանց: Չպետք է մոռանանք մայոնեզային յուրաքանչյուր ցանցի վրա սև պղպեղի փոշի տարածել:
Ամենավերին շերտը մյուս շերտերից տարբերվում է իր գունային վառ երանգավորմամբ, ինչն էլ աղցանին յուրահատուկ տեսք է հաղորդում: Վերին շերտը կարող է լինեն կարմիր ձկան ցանկացած տեսակ: Այն կտրատում ենք մանր ուղղանկյունաձև կտորներով, տարածում աղցանի ընդհանուր մակերեսով մեկ, վրան մայոնեզային ցանց անում: