ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անչափ կարևոր կոչ է տարածել, որին, անշուշտ, պետք է հետևել։ Քանզի աշխարհում չի դադարում տարածվել կորոնավիրուսը, մեր նախարարությունը մտահոգվում է մեր մասին ու փորձում հետ պահել վտանգներից։
Այսպես, հորդորվում է այս խառը ժամանակներում խուսափել Իրան, Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա մեկնելուց։
Իհարկե, ցանկալի է չմեկնել այդ երկրներ, բայց եթե անհրաժեշտություն ունեք ու չեք կարող հետաձգել այցը, գոնե հետևեք որոշ կանոնների, որոնք ինչ-որ չափով կպաշտպանեն ձեզ։ Եթե, ամեն դեպքում, վերոնշյալ երկրներից որևէ մեկում եք, հետևեք ՀՀ առողջապահության նախարարության և այդ երկրի իշխանությունների՝ կորոնավիրուսյան լարված իրավիճակում գոյատևելու խորհուրդներին ու ցուցումներին, ամեն պարագայում էլ, գալով երկիր, ցանկալի է կապ հաստատել տեղի դիվանա գիտական ներկայացուց չությունների հետ։
Այս կարևորագույն քայլերն արվում են, որպեսզի մեր հայրենակիցները մշտապես լինեն պաշտպանված ու, անհրաժեշտության դեպքում, կարողանան տեղեկություն հայտնել։