Կիրա Նայթլին նմանակ է փնտրում իր համար՝ հատուկ նպատակով

Անցած տարվա աշնանը Կիրա Նայթլին երկրորդ անգամ մայր է դարձել․ դերասանուհին ամուսնուն՝ Ջեյմս Ռայթոնին դուստր է պարգևել։ Նրանք ունեն նաև ավագ դուստր՝ երեք տարեկան Էդին։ Դերասանուհին ծննդաբերությունից մեկ ամիս անց փայլել է Լոնդոնում՝ «Վտանգավոր գաղտնիքներ» ֆիլմի պրեմիերային։


Նա այս ընթացքում վերանայել է հայացքները նաև մերկ տեսարանների վերաբերյալ։ Հարցազրույցում 34-ամյա դերասանուհին պատմել է՝ ինչու չի ցանկանում իր մարմինը մեծ էկրանին ցուցադրել։ Հիմա նա մտադիր է նմանակներ փնտրել՝ իր փոխարեն նկարահանվելու համար։


«Իրականում ես գոհ եմ իմ մարմնից։ Բայց ես նաև չեմ ցանկանում ողջ նկարահանման խմբի առաջ առանց հագուստի լուսանկարվել։ Հարկ չեմ համարում ցուցադրել իմ մարմինը»,- նշել է նա։


Դերասանուհու կարծիքով՝ հիմա ֆիլմերում բաց տեսարաններն ավելի բաց են դարձել, քան այն ժամանակ, երբ ես նկարահանվում էի։ Օրինակ «Արգելված սեր» պատմական դրամայում 2008 թվականին դերասանուհին առանց հագուստի է լուսանկարվել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: