Պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը ճանաչվել է «Տարվա մարդ 2020» ռուսական մրցույթի դափնեկիր

Հայազգի Հրաչյա Պողոսյանի անունը հայտնի է ոչ միայն հայ և ռուս հասարակության շրջանակում, այլև միջազգային հարթակներում որպես լավագույն բարերարական գործունեությամբ աչքի ընկնող մարդ: Նախորդ տարի նա որպես լավագույն բարերար պարգևատրվել է նաև Վ. Պուտինի կողմից:

Հ. Պողոսյանն իր գործունեության ընթացքում մշտապես կարևորել է հայաճանաչման գաղափարը: Երկու տարի առաջ Հայաստանի Հանրապետության հոբելյանական տարեդարձի առիթով հայտնի բարերարը, որ նաև մուտք ունի տիեզերք, նախաձեռնեց և իրականացրեց իր մի շատ կարևոր գաղափարական ծրագիր: Արդյունքում տիեզերական միջազգային կայանում 192 օր շարունակ հայոց եռագույնը ծածանվելու հնարավորություն ունեցավ:

Ռուսական ընդունված մրցույթի շրջանակներում այս տարի իրավացիորեն «Տարվա մարդ»պատվավոր տիտղոսին է արժանացել պետերբուրգաբնակ մեր հայրենակիցը:

Նրան անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել են մի շարք հոգևոր և ազգային նշանակության կառույցներ, կոթողներ տարբեր երկրների տարբեր քաղաքներում:

Դրանց թիվն անցնում է 200-ի սահմանից: Նրա անունը հաճախ է հայտնվում ռուսական և համաշխարհային մամուլի գլխագրերում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: