Գ. Ջհանգիրյանը Եռաբլուրում է. եկել է ընկերոջ ծննդյան առիթով նրա գերեզմանին այցելության: Լրագրողների հարցերին պատասխանելով՝ նա ընկել է հիշողության գիրքը, հիշել Վազգենի հետ կապված հետաքրքիր միջադեպներ:
Նա հիշում է, թե ինչպիսի խիստ ու պահանջկոտ ղեկավար էր նա, որքան էր գնահատում վստահելի մարդկանցով շրջապատված լինելը: Նրա հետ աշխատելու համար ոչ մի հանգստյան օր ու ժամ չէր կարելի հաշվի առնել. եթե կա անելու գործ, պետք է անպայման արվի:
Գ. Ջհանգիրյանը հիշում է, թե նրա ծնողներն ինչպիսի վերաբերմունք ունեին Վազգենի ամուսնության հարցի վերաբերյալ: Բոլորը ջանք չէին խնայում համոզելու համառ տղային ընտանիք կազմելու, զավակներ ունենալու համար, սակայն Վազգենը մշտապես խուսափում էր այդ հարցից:
Երբ Գ. Ջհանգիրյանը, տուրք տալով Վազգենի ծնողների խնդրանքին, ևս որոշել է միջամտել այս հարցին՝ անձամբ ակնարկելով, որ կարելի է մտածել ամուսնանալու մասին, նա անվրդով պատասխանել է, որ չի ուզում դժբախտացնել երիտասարդ աղջկա:
Վազգենն ասաց՝ ուզում ես մի երիտասարդ աղջիկ դժբախտանա՞․ Գագիկ Ջհանգիրյան
Վազգենն ասաց՝ ուզում ես մի երիտասարդ աղջիկ դժբախտանա՞․ Գագիկ Ջհանգիրյան
Опубликовано 1in.am Четверг, 5 марта 2020 г.