Երևանի գլխավոր ճարտարապետն այսօր տոնում է ծննդյան յոթանասունմեկամյակը: «Առաքյալներ»-ի հիմնադիր երաժիշտը ցնցող հաջողություններ է գրանցել ոչ միայն երաժշտության ոլորտում, այլև մեծ է նրա ավանդը իր հիմնական մասնագիտության՝ ճարտարապետության ոլորտում:
Մատենադարանի, Կոմիտասի տուն-թանգարանի և այլ նշանավոր կառույցների ճարտարապետը տաղանդավոր է ամեն ինչում: Դեռ տասնվեցամյա պատանին աչքի էր ընկնում կյանքի խոր ընկալումներով: Ասվածի վառ ապացույցն այդ տարիքում նրա ստեղծած երգերն էին՝ «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը:
Որպես ճշմարիտ արվեստագետ ու մտավորական՝ նա մշտապես զգացել է ժամանակի ճշմարիտ շունչն ու պահանջը և գնացել դրան ընդառաջ: Իրեն պարտավորված զգալով իր միջավայրի, իրեն շրջապատող մարդկանց համար՝ նա մշտապես արարել է հենց նրանց կյանքն ավելի լավը դարձնելու համար:
Կյանքում առաջնորդելով Աստվածաշնչյան «Մի՛ դատիր» պատվիրանի սկզբունքով՝ նա մշտապես փորձել է պարզապես ստեղծել այն լավագույնը, ինչ կարող է, ինչ իր հնարավորության սահմանում է: Հայտնի արվեստագետն ունի նաև դերասանական փորձ. ժամանակին «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմում կերպավորել է գրող Միքայել Նալբանդյանին: