Այսօր հայրիկս դարձավ 80 տարեկան։ Նշում ենք։ Բոլորիդ ծնողների կենացը։)

Այսօրվա բուռն ու հանդիպումաշատ օրվա ավարտին Ն. Փաշինյանը օրը եզրապակեց դրական ու հաճելի լուրով. պարզվում է՝ այսօր նրանց ընտանիքում տոնական օր է: Նրանք ծննդյան տարեդարձ են նշում:

Այսօր լրացել է Ն. Փաշինյանի հոր՝ Վովա Փաշինյանի ծննդյան ութսունամյակը: Այս լուրը հանրայնացրել է անձամբ Ն. Փաշինյանը: Նա հրապարակել է սելֆի հոր հետ՝ շնորհավորելով նրան և խմելով բոլոր ծնողների կենացը: Նա գրել է, որ նշում են իրենց հոր ութսունամյակը:

Ն. Փաշինյանի հրապարակմանը հաջորդել են հազարավոր մեկնաբանություններ, որոնց մի մասը ջերմորեն շնորհավորում են, մյուս մասը շնորհակալություն են հայտնում, որ նա հայ ազգին նման հրաշալի զավակ է պարգևել:


Մի շարք քաղաքացիների, ինչպես նաև քաղաքական գործիչների շնորհավորանքի կողքին կան նաև ընդդիմադիր թևի ներկայացուցիչների շնորհավորանքներ: Ջերմագին շնորհավորողների մեջ է նաև ներկայումս ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա շնորհավորել և երկարակեցություն է մաղթել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: