Բոթ․ այսօր 58 տարեկան հասակում կյանքից հեռացել է Սամվել Կարապետյանը։ Կարապետյանը եղել է Հայկական ճարտարապետություւնն ուսումնասիրող հիմնադրամի նախագահը, պատմաբան ու հուշարձանագետ։
Սամվել Կարապետյանը ծնվել է 1961ի հուլիսի 30ին։ Սերտում է Արճեշ գավառի Բերդաղ գյուղից։ Թեև Երևանի համար 48դպրոցն ավարտել է 1978ին, 1975ից սկսել է ճամփորդել Հայաստանով՝ ուսումնասիրելով բնությունը։ 1978ից զբաղվել է լուսանկարչությամբ, չափել և նկարագրելէ Պատմական Հայաստանի հուշարձանները, հետազոտել և ցուցակագրել է հայ ճարտարա պետության հազարավոր նմուշները։
Անվանի մասնագետն զբաղվել է հարևան երկրներում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատությամբ՝ նշելով, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի իշխանություններն իրակնացնում են հայկական հուշարձանների ոչնչացում։ Այդ ամենը նա 2007ին ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսում, իսկ 2008ին՝ Մարդու իրավունքների եվրպական դատարանում։
Նա մեծագույն ավանդ է թողել հայ ազգի համար՝ իրգիտական մեծագույն աշխատություններով։ Նրա ավանդն իրապես անգնահատելի է մեր ազգի համար։