Կորոնավիրուսը հասցրել է վախեցնել շատ-շատերին: Որպես հանգստացնող հանգամանք՝ բժիշկները վստահեցնում են, որ այս վիրուսն անվտանգ է փոքրիկների համար, առավել քիչ վտանգավոր է երիտասարդներին համար: Վիրուսը կարող է անհանգստացնել հիմնականում տարեցներին կամ մշտական որևիցե լուրջ հիվանդության հետ պայքարող անձանց համար:
Վերջերս արդեն բոլորին հայտնի Ուհան քաղաքում մի երեխա էր ծնվել, որի մոտ հայտնաբերվել էր ծնողներից ժառանգած կորոնավիրուս: Հետաքրքրականն այն է, որ բժիշկները որոշել են դեղորայքային կամ այլ միջամտություն չանել երեխայի առողջացման համար՝ վիրուսի դեմ պայքարը թողնելով նորածնի օրգանիզմին:
Շուտով ցանկալի արդյունքը եղել է. տասնյոթօրյա պայքարից հետո նորածին աղջնակն ինքն իրեն կարողանում է լիովին հաղթահարել այս հիվանդությունը: Ներկայումս նա միանգամայն առողջ է և վարակակիր չէ ամենևին:
Փոքրիկ աղջնակի՝ Սյաո Սյաոնի ծնե ունեցած սրտային խնդիրներն այժմ բժիշկների և դեղորայքի միջոցով հաղթահարելու փորձեր են արվում: