«Ծովինարն ասաց՝ Նար, բա մեր առաջին գիշերը ե՞րբ է լինելու:)». Նարեկի եւ Ծովինարի ընտանիքը 14 տարեկան է

Սիրված դերասանական զույգը նշում է իր ընտանեկան միության տասնչորս տարին: Նարեկն ու Ծովինարը ժամանակին կուրսընկերներ են եղել: Ընկերական ջերմ փոխհարաբերությունները վերաճել են սիրո, որն էլ պսակվել է ամուսնությամբ:

Հետո Նարեկը բանակ է գնացել: Զինծառայության ավարտից հետո Նարեկը վերադարձել Ծովինարի մոտ՝ ամուսնության առաջարկով, քանի որ, ինչպես ինքն է ասում, այդ ժամանակ նրա հետ համատեղ ապրելու անհագ պահանջ է ունեցել:

Ամուսնական երեկոյի երիտասարդական հավաքույթի ժամանակ տեղի ունեցած զվարճալի միջադեպը մինչ հիմա Նարեկը ծիծաղելով է հիշում: Նա պատմում է, որ մտերիմ երիտասարդներով Մաֆիա հայտնի խաղն են խաղացել, իսկ երբ վարողը հայտարարել է, որ գալիս է գիշերը, Ծովինարը վեր է թռչել՝ հարցնելով իրեն առաջին գիշերվա մասին:

Իրենց երկու հրաշք զավակների մասին զույգը խոսում է հիացմունքով: Ընտանեկան առաջիկա ծրագրերի շրջանակում սիրված դերասանները մտադիր են ընդարձակել տունը և մի դուստր ևս ունենալ:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: