Լուսանկարներ՝ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի փարիզյան հանգստից

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ օրերս Փարիզում էր։

Զույգն այցելել է Ժան Փոլ Գոտյեի բուտիկը և մի շարք լուսանկարներ արել։

Սակայն այնտեղ մատուցվող կրուասաններն ու ժուլյենը Քիմն ու Քանյեն չեն հավանել և շոփինգից առաջ այցելել են սիրելի KFC։

Քիմն ինստագրամյան իր էջում մի քանի լուսանկար է հրապարել, թե ինչպես է իր ամուսինն ուտում հավի թևիկները։

Ամենառոմանտիկ լուսանկարը, թերևս, վերելակի համբյուրն է։

Բացի այդ Քիմը հրապարակել լուսանկարներ, որոնցում նա իր շքեղ մարմինն է ցուցադրում ընդգծող զգեստով, որը համադրել է մոխրագույն երկարաճիտ կոշիկներով և արևային ակնոցներով։

Վերջերս Քիմն ինստագրամյան իր էջում խոստովանել է, որ սիրում է ֆաստֆուդը։ Նա խոստովանել է, որ սիրում է հավի թևիկները թաթախել մեղրի մեջ։

Քանզի Քիմը մի քանի շաբաթ առաջ անցել է բուսական դիետայի, այս անգամ նա չի ճաշակել իր սիրելի հավի թևիկները։

Գեղեցկուհին խոստովանել է՝ հաճախ է «ՄքԴոնալդսից» սնունդ պատվիրում, իսկ խնձորի պիրոգը, Քիմի խոսքով, իրեն խենթացնում է։ Նա պատրաստ է հոգին վաճաեոլ, բայց մի բաժին ֆրիից երբեք չի հրաժարվի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: