Արփինե Հովհաննիսյանն ամուսնացել է․ բացառիկ լուսանկարներ

Քաղաքական գործիչ նրբագեղ Արփինե Հովհաննիսյանն այսօր ամուսնացել է։ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընտրյալը հայտնի պլաստիկ վիրաբույժ, «Աստղիկ» ԲԿ-ի փոխտնօրեն Արշակ Մնացականյանն է։

Երևանյան ժամանցայյին վայրերից մեկում տեղի ունեցած հարսանիքից արդեն բացառիկ լուսանկարներեն հայտնվել համացանցում։

Լուսանկարներում Արփինեն կրում է հմայիչ կազմվածքն ընդգծող փղոսկրի գույնի զգեստ՝ մանր փայլերով ու ժանյակներով։ Լանջաբաց «ձկան պոչով» զգեստն էլ ավելի կանացիություն է հաղորդում Արփինեին, իսկ թեթև սանրվածքն ընգծում է կերպարի գեղեցկությունը։

Հիշեցնենք՝ Արփինեն և Արշակը նշանադրվել են դեկտեմբերի վերջին՝ Լոնդոնում։ Նրանք համացանցում լուսանկար են հրապարակել՝ հայտարարելով, որ Արփինեն «այո» է ասել։

Ավելի ուշ նրանք օրինականացրել են հարաբերությունները Էրեբունիի ՔԳԱԿ-ում, իսկ այսօր էլ տոնում են իրենց միությունը։


Հիշեցնենք՝ զույգը հարաբերություննները երկար ժամանակ գաղտնի է պահել։ Երկուսն էլ խուսափել են անձնական կյանքի մասին հարցերից և աշխատել են ամեն կերպ շրջանցել դրանք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: