Ծնվել է ռեփեր Միշոյի և հաղորդավարուհի,պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանի առաջնեկը: Սոնան ամուսնուն որդի է պարգևել։ Ծննդաբերությունն ԱՄՆ-ում է տեղի ունեցել։ Գեղեցկուհին ինստագրամյան իր էջում տեղադրել է լուսանկարներ և գրել՝ նախորդ շաբաթվանից ճամփորդությունների նոր ընկեր ունեն՝ ակնարկելով իրենց նորածին որդուն, ում անունն այդպես էլ չեն նշել։ Միշոն որևէ գրառում չի կարատարել։
Կոլաժում Սոնան միավորել է փոքրիկի ոտքի, հագուստի, ոտնահետքերի և թեմատիկ փուչիկների լուսանկարները։
Զույգը շատ է սիրում ճամփորդել՝ նախընտրելով ամենառոմանտիկ վայրերը, գայթակղիչ լուսանկարներ են հրապարակում հանգստավայրերից, ինչպես նաև մշակութային տուրիզմով զբաղվում։ Թեև մշտապես զույգն ԱՄՆ-ում է բնակվում, հաճախ է գալիս նաև Հայաստան, ինչպես նաև շրջում եվրոպական երկրներով։
Հիշեցնենք՝ 2015-ի հունիսի 20-ին Միշոն ամուսնացել էր ամերիկաբնակ Սոնայի հետ։ Նրանք դրանից առաջ մեկ տարի նշանված են եղել։ Երջանկություն, առողջություն ու անհոգ մանկություն մաղթենք փոքրիկին։