Երկար չի տևել 52-ամյա մոդել Պամելա Անդերսոնի և 74-ամյա պրոդյուսեր Ջոն Փիթերսի ամուսնությունը։ Նախ դերասանուհին զարմացրել է երկրպագուներին անսպասելի հարսանիքով, ապա՝ նույնքան անսպասելի բաժանությամբ։
«Ինձ հուզեց՝ որքան ջերմ վերաբերվեցիք իմ և Ջոնի միությանը։ Շնորհակալ ենք ձեզ՝ աջակցության համար։ Որոշել ենք ինչ-որ ժամանակ առանձին անցկացնել՝ հասկանալու համար՝ ինչ ենք ուզում կյանքից ու իրարից։ Կյանքը ճամփորդություն է, սերն էլ գործընթաց է։ Հետաձգել ամուսնական վկայանականի գրանցման հարցերը և սպասել։ Շնորհակալ եմ՝ հարգում եք մեր անձնական կյանքը»,- նշել է Անդերսոնը։
Հիշեցնենք՝ Պամելայի և Ջոնի համար հինգերորդ հարսանիքն էր։ Զույգը ծանոթ է տասնյակ տարիներ, ժամանակին նրանք սիրավեպ են ունեցել։ Թարմացնելով հարաբերությոնները՝ ամուսնացել են, կարծես, կարճ ժամանակով»։
Չնայած տարիքին՝ Պամելան մինչ օրս հայտնի է և շարունակում է նկարահանվել ֆիլմերում, օրինակ՝ «Շատ սարսափելի ֆիլմ», «Շիկահեր ու շիկահեր», «Սուպերհերոսական կինո» և տեսահոլովակներում։