Սպորտային աշխարհը ևս մեկ մեծագույն մարզիկ է կորցրել։ Ստամբուլում կյանքից հեռացել է Թուրքիայի պատմության առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը՝ Կարպիս Զաքարյանը, ով ավելի հայտնի է «Երկաթե բռունցք» մականվամբ։ Նա 90 տարեկան էր։
Կարպիս Զաքարյանը ծնվել է 1930 թվականին՝ Ստամբուլի հայկական աղքատ ընտանիքում։ Մանուկ հասակում ստիպված է եղել թողնել դպրոցը և աշխատել թերթ բաժանող՝ ընտանիքին օգնելու համար։ Այդպես նա ծանոթացավ բռնցքամարտի հետ և սկսեց մարզվել։
1950 թվականին Զաքարյանը ռինգ է դուրս եկել ալժիրցի Ալի Ամրանի դեմ՝ դառնալով Թուրքիայի պատմության առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը։ Մարզական կարիերայի ընթացքում արձել է Թուրքիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Մերձավոր Արևելքի, Արգենտինայի բազմակի չեմպիոն։
Ընդհանուր առմամբ մարզական կարիերայի ընթացքում նա ռինգ է դուրս եկել 251 անգամ՝ ընդամենը երկու պարտություն գրանցելով։
Հիշեցնենք՝ վերջերս Ստամբուլու կայացել է Կարպիս Զաքարյանի մասն «Կարո՛, ո՞ւր ես» գրքի շնորհանդեսը, որը բարձր գնահատանքի է արժանացել։