Էնրիկե Իգլեսիասի կինը՝ Աննա Կուրնիկովան, հղի է

Հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասի կինը՝ թենիսիստուհի Աննա Կուրնիկովան հղի է։ Աստղային զույգի ծանոթները հաստատել են ԶԼՄ-ներում տարածված լուրերը, որ Աննան երրորդ երեխային է սպասում, որը կծնվի գարնանը՝ մարտին։

Թեև Աննան ոչ մի կերպ չի մեկնաբանում լուրերը, երկրպագուները դեռևս դեկտեմբերն են սկսել կասկածել, որ զույգը կրկին ծնողներ կդառնա։ Դեկտեմբերին Էնրիկեն Մադրիդում մենահամերգ է տվել, որին ներկա էր ողջ ընտանիքը, բացի Աննայից։ Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա հարգելի պատճառ ուներ․ հղիության երկրորդ եռամսյակում էր։

Իսկ ավելի ուշ պապարացիները լուսանկարել են Կուրնիկովային Մայամիում՝ զբոսանքի ժամանակ։ Նա ազատ սպորտային համազգեստ էր կրում, սակայն չէր կարող թաքցնել կլորիկացած փորիկը։


Հիշեցնենք՝ Աննան և Էնրիկեն միասին են արդեն 18 տարի։ 2017-ի դեկտեմբերի 16-ին ծնվել են նրանց զույգ երեխաները՝ որսին Նիկոլասը և դուստրը՝ Լյուսին։ Այն ժամանակ էր Աննայի հղիության մասին ոչ ոք չգիտեր։ Միայն երեխաների ծնվելուց հետո է նա հրապարակել հղի ժամանակվա իր լուսանկարները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!