Արթուր Դանիելյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն․ ֆանտաստիկ է

Հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, արծաթե մեդալ է նվաճել գեղասահքի Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում էր ավստրիական Գրաց քաղաքում։ Սա մեր տաղանդավոր հրաշալի մարզիկի առաջին մասնակցությունն էր նման մակարդակի առաջնությանը և միանգամից մեդալային է նրա համար։

Դանիելյանը երկրորդ տեղն է գրավել ստուգատեսին՝ վաստակելով արժանի 246,74միավոր՝ զիջելով միայն Ռուսաստանի մյուս ներկայացուցիչ Դմիտրի Ալիևին, ով վաստակել է 272,89միավոր։ Բրոնզե մեդալին արժանացել է Վրաստանի ներկայացուցիչ Մորիս Կվիթելաշվիլին։

Բացի այդ, Արթուր Դանիելյանը Ռուսաստանի գործող փոխչեմպիոն է, ով այդ նվաճմանը հասել է 2019ի վերջին՝ 16 տարեկանում։

«Չէի սպասում, որ պատվո պատվանդանին կլինեմ։ Այստեղ է գալիս արժանի ելույթ ցույց տալու և հայտնելու իմ մասին մեծահասակների մակարդակին՝ հասկանալու համար՝ կկարողանամ, արդյոք, մրցակցել մեծահասակ մարզիկների հետ և իրենց ֆոնին արժանի տեսք ունենալ»,- նշել է Դանիելյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: