Խայտառակ դեպք է բացահայտվել Արմավիրում․ անչափահաս աղջիկը երեխա է ունեցել սեփական հորից, որն այժմ ձերբակալվել է՝ 16 տարին չլրացած անձի հետ հարաբերության համար։ Բուժկենտրոնից հայտնել են՝ 2019-ի մայիսի 13ին նրանց է դիմել 22-23 շաբաթական հղիությամբ 14 տարին չբոլորած՝ 2005 թվականին ծնված Արմավիրի մարզի բնակչուհի։
Այդ դեպքի վերաբերյալ քրգործ է հարուցվել՝ տուժող հայտարարելով աղջկան, ով նշել է՝ իր հետ իր կամքին հակառակ հարաբերություն են ունեցել համադասարանցիները։ Աղջկա գյուղում ասում են՝ վերջինս հարաբերություններ է ունեցել և՛ համագյուղացի, և՛ համադասարանցի տղաների հետ։
Անցած տարվա օգոստոսի 12ին 14-ամյա աղջկա երեխան լույս աշխարհ է եկել։ Վերցվել են ԴՆԹ-փորձանմուշներ բոլոր կասկածյալներից ու բացահայտվել է խայտառակությունը․ երեխան ծնվել է աղջկա հորից։ Հիմա գործը քննության փուլում է, հայրը ձերբակալված է։
Հուսանք՝ այս ընտանիքի հարցը լրջորեն կլուծվի, բայց անչափահաս մայրն ու երեխան ապահով մանկություն կունենան։