Հայտնի են դարձել շախմատային գերտերության՝ մեր հրաշք երկրի շախմատի նորընծա չեմպիոնն ու չեմպիոնուհին։ Տղամարդկանց պայքարում լավագույնն է ճանաչվել Սամվել Տեր-Սահակյանը։ Նա վաստակել է 6 միավոր և առաջ անցել իրեն անզիջում հետապնդող Հայկ Մարտիրոսյանից և Ռոբերտ Հովհաննիսյանից, ովքեր 5,5-ական միավոր են վաստակել։ Լրացուցիչ ցուցանիշներն ավելի բարձր են եղել Հայկի մոտ, ով էլ նվաճել է արծաթե մեդալ։ Բրոնզն իր հետ տուն կտանի Ռոբերտ Հովհաննիսյանը։
Կանանց պայքարում չեմպիոնական պատվավոր տիտղոսը պաշտպանեց Մարիա Գևորգյանը։ Նա վաստակեց 8 միավոր՝ առաջ անցնելով երկրորդ տեղն զբաղեցրած Սուսաննա Գաբոյանից, որը վաստակել է 7 միավոր։
Լավագույն եռյակը եզրափակեց Մարիա Կուրսովան՝ 5,5 միավորով, ով լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ միևնույն 5,5 միավոր վաստակած Աննա Խաչատրյանից։
Արդեն վաղը և մյուս օրը կկայանա արագ շախմատի հայաստանյան ստուգատեսը, իսկ հունվարի 23-ին կպարգևատրվեն բոլոր հաղթոները ու մրցանակակիրները։