Հերթական կորուստը՝ Սելին Դիոնի ընտանիքում

Հունվար ամիսը դաժան է հայտնի երգչուհի Սելին Դիոնի համար։ Չորս տարի առաջ՝ 2016-ի հունվարի 16-ին նա կորցրեց սիրելի եղբորը՝ Դանիելին, իսկ երկու դրանից առաջ ամուսնուն՝ պրոդյուսեր Ռենե Անջելիլին, որի հետ երգչուհին ամուսնացած է եղել ավելի քան 20 տարի։ Երգչուհին շատ ծանր է տարել ամուսնու մահը և մինչ այժմ էլ նրա համար բարդ է խոսել այդ թեմայով։

Բայց ձմեռային ամիսը շարունակում է Սելինից խլել իր սիրելիներին․ հինգշաբթի երեկոյան կյանքից հեռացել է Սելինի մայրը՝ Թերեզա Թանգուեյ-Դիոն, կամ ուղղակի Մադամ Դիոն, ինչպես նրան կոչում էին բոլորը։ 92-ամյա կինը մահացել է Մոնրեալում՝ հարազատների ներկայությամբ, իսկ հաջորդ օրը Սելինը համերգ է տվել Մայամիում, որը նվիրել է մորը։


Մադամ Դիոնը տասնչորս երեխաների մայր էր, աշխատում էր որպես հաղորդավարուհի։ Կինը նվիրյալ բարերար էր, մասնակցում ու կազմակերպում էր տարբեր բարեգործական արշավներ։

Նա հաճախ էր Սելինի հետ ներկայանում կարմիր գորգին՝ մասնակցելով հանրային կյանքին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: