«Կոնդյուբե» հրաշք ուտեստը պարզապես հալչում է բերանի մեջ։ Հիանալի է հետտոնական շրջանի համար, չնայած մսով է, բայց թեթև է։ Անպայման փորձեք այս հրաշքը, ձեր ընտանիքը հաստատ կհավանի այն:
Անհրաժեշտ է
Միս՝ 400 գ
Գազար՝ 400 գ
Աոխ՝ 400 գ
Աղ՝ 1 ճ/գ
Պապրիկա՝ 1 ճ/գ
Սոխ՝ միջուկի համար՝ 500 գ
Բուսայուղ՝ 100-150 մլ
Խմոր
Ջուր՝ 200 գ
Ալյուր՝ 600 գ
Ձու՝ 1 հատ
Աղ՝ 1 թ/գ
Պատրաստման եղանակը
Տապակել խոշոր կտրտած միսը՝ գազարի ու սոխի հետ՝ ավելացնելով աղն ու պապրիկա, կամացացնել կրակը և շոգեխաշել փակ կափարիչով 1.5-2 ժամ: Առանձին տապակել սոխը՝ կիսալուսնաձև կտրատած: Սառը ջրի մեջ ջարդել ձուն՝ ավելացնելով աղը՝ խառնելով, մինչ լուծվի: Խառնուրդը ներմուծել ալյուրի մեջ և խմոր հունցել, դնել տոպրակի մեջ՝ 30-40 րոպեով:
Խմորը պիտի լինի հեշտ հունցվող և առաձգական։ Կիսել 3 մասի և յուրաքանչյուրը գրտնակել բարակ շրջանի: Պատել բուսայուղով և վրան հավասարաչափ տարածել սոխը: Ոլորել ռուլետի տեսքով և կտրատել 3-4 սմ լայնությամբ: Մսի մեջ եռման ջուր լցնել և ավելացնել կրակը, մեջը դնել ռուլետները, փակել կափարիչը և եփել 30 րոպե: Մատուցամանի շուրջը դնել ռուլետի կտորները, մեջտեղը շոգեխաշած միսը: