Օլգա Բուզովան գաղտնի ամուսնացել է հայ ընտրյալի հետ

Հայտնի երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովան գաղտնի ամուսնացել է հայ ընտրյալի՝ բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ, գրում են ԶԼՄ-ները։ Զույգը հիմա հանգստանում է Թաիլանդում և ամեն օր հետևորդներին ուրախացնում նորանոր լուսանկարներով։

Երեկ նրանք տեսանյութ են հրապարակել, որի ընթացքում Օլգան իրեն անվանել է Դավիթի կինը։ Երբ Դավիթն սկսել է խոսել, որ երկուսն էլ Gucci-ի մուգ ակնոց են կրում, Օլգան ավելացրել է․ «Այր ու կին մի մարմին»։ Դավիթը միանգամից ընդհատել է Օլգայի խոսքը՝ փոխելով թեման։

Հետևորդները միանգամից հիշեցին, որ զույգը երկար ժամանակ թաքցրել է հարաբերությունները։ Նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել միայն հարաբերությունների լրջանալուց հետո, երբ սիրահարներն արդեն միասին էին ապրում։

Օլգայի ձեռքին դեռ անցած տարի էին ամուսնական շատ նման մատանի նկատել։ Ինչևէ, զույգը դեռևս լռում է՝ չբացահայտելով իրենց սիրային հարաբերությունների մանրամասները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!