Ձյուն է տեղում․ կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԱԻՆ-ը հայտնում է՝ 22:00ի դրությամբ Հայաստանում բազմաթիվ են դժվար անցանելի և փակ ճանապարհները, մասնավորապես, փակ է Տաշիր Գյումրի ճանապարհը։ Անցնելու համար բարդ են Վարդենյաց լեռնանցքն ու Սոթք Քարվաճառը՝ բոլոր տրանսպորտների համար: Մերկասառույց է կապել Սիսիան-Զանգեր և Գորիս-Սիսիան ճանապարհներին։

Բացի այդ, տեղում է «սուրենյանական» խոստացված ձյունը՝ Արմավրի Արմավիր քաղաքում, ողջ Կոտայքի մարզում, Գեղար քունիքի Վարդենիս, Ճամբարակ, Գավառ, Սևան, Վայոցձորի Ջերմուկ, Եղեգ նաձոր, Արագածոտնի Թալին, Աշտարակ ու Ապարան քաղաքներում, Զանգակատուն Ելփին ճանապարհին և Արագածում։

Ձյուն տեղում է նաև հարևան Վրաստանում, սակայն Ստեփանծմինդա Լարս ճանապարհը բաց է միայն ձմեռային անվադողերով երթևեկելու դեպքում։

Երևանում այս պահին թեթև ձյուն է տեղում, որը, գնալով, ուժեղանում է։ Փաթիլ-փաթիլ իջնում է այն՝ պատելով ծառերն ու ճյուղերը, նաև ավտոմեքենաներն ու բարձր տարածքները։ Հետաքրքիր է՝ մինչ առավոտ կպատի ձյունը հողը, թե ոչ։ Բայց ակնհայտ է՝ «սուրենյանական» խոստումը կատարվեց․ ձյունն իրոք գալի է։ Մնում է վայելել այն՝ զբոսանքներով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!