Հրաշալի լուր՝ բոլոր ապագա ծնողների համար․ այսուհետ բարձրացվել է երախայի ծնվելուց տրվող գումարի չափը։ Հուլիսի մեկից ծնված առաջին ու երկրորդ բալիկի համար կտրամադրվի 300 հազար դրամ։ Իրապես հիասքանչ է՝ անհրաժեշտ ամեն պարագաները գնելու համար։ Ի դեպ, հիմա առաջին երեխայի համար 50 հազար է տրվում, երկրորդի համար՝ 150 հազարդրամ։ Անհրաժեշտ պարագաները փոքրիկի կյանքն ավելի դյուրին կդարձնեն։
Մեր անչափ սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ օրենքը պետք է խթանի ծնելիությունը՝ թեթևացնելով ծնողների բեռը։ Իրապես, նորածին բալիկի համար այդքան գումարը մեծ օգնություն է ծնողներին։ Միանշանակ, փոքրիկի կյանքի առաջին ամիսներին շատ են պահանջմունքները, որոնք բավարարելու համար գումարը կարող է օգնական լինել։
Բացի այդ, օրենքը պետք է խթանի կանանց ներգրավվածությունն աշխատաշուկայում և հնարավորություն տա շուտ վերադառնալ աշխատանքի՝ զարգացման հնարավորություն տալով տարբեր ֆորմատներում։
Բացի այդ ընդլայնված հնարավորություններ կստեղծվեն մանկապարտեզի տարիքի երեխաների համար։