Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի և ռեժիսոր Ուիլլ Սփեքի սիրավեպի մասին սկսել են խոսել դեռևս աշնանը։ Զույգին նկատել են ռեմանտիկ հանդիպումներին սակայն նրանք ոչմի կերպ չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները։
Շատերը , սակայն, համոզված են որ զույգը շուտով կհայտարարի հարսանիքի մասին։ 50-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը և իր նոր ընտրյալը չեն սահմանափակվել մի քանի հանդիպումով և արդեն նոր տարվա սկզբին մեկնել են համատեղ հանգստի՝ Մեքսիկա։
Իսկ ահա նախօրեին, երբ դերասանուհին ժամանել է «Ոսկե Գլոբուս»-ի հանձման արարողությանը, երկրպագուները նրա մատնեմատին նկատել են «Cartier»-ի ճոխ ու շքեղ ադամանդե մատանի։ Շատերը կարծում են՝ մատանին Էնիսթոնին ընծայել է Սփեքը՝ խնդրելով իր ձեռքը։
Հիշեցնենք՝ զույգը ծանոթացել է երեք տարի առաջ՝ «Ամանորյա հավաքույթ» ֆիլմի նկարահանումների ընթացքում, որի ռեժիսորը Սփեքն էր։
Այդ ժամանակվանից սկսած նրանք ընկերություն են արել, որն աստիճանաբար վերածվել է ավելի ամուր կապի։