«Վումնս Քլաբի» շրջանակներում հիասքանչ պրեմիերա է տեղի ունեցել։ Պոնչի և Վնասակար խմբի համատեղ աշխատանքի շնորհիվ ծնվել է «Իզաբելլ» երգը։ Պրեմիերան կայացել է հենց ամանորյա «Վումնս Քլաբի» շրջանակներում։
Բեմի մթությունն անգամ չխանգարեց, որ տղաների պայծառ ելույթը հաջողվի։ Իրապես հիասքանչ կատարում է, որը ցնցել է երկրպագուներին։ Երևի թե նման մակարդակ նրանք չէին սպասում։ Անկրկնելի է։
Բազմաթիվ հիացմունքով լի մեկնաբանություններ են հայտնվել տեսահոլովակի տակ․ «Պոնչ, վերջն ես, քո նմանը չկա», «Ջինգլ Բելսին «կրեց»», «Հաջորդ երգին եմ սպասում անհամբեր», «Վնասն ուղակի բոմբաաա», «Ապրեք շատ լավն էր, Պոնչ ապրես շատ», «Ուժեղա, հալալա տղերք»,
«Վերջապես, շատ երկար եմ սպասել», «Թուուուույն», «Սենց բան չէի լսել, սպանեցիիիիք», «Դզեեեեց, սպասում եմ հաջորդին», «Դուք լավից լավն եք, Պոնչ, տիպդ կտրվի, վերջն ես», «Հիմա հասկանում եմ, որ հայկական ռեփը ծաղկումա, բրավո, իրոք հիացած եմ»։