Քիմ Քարդաշյանը զարմացրել է իր տեսքով

Քիմ Քարդաշյանն այն աստղերից, որ հաճախ չէ օպերա գնում։ Բայց այս մեկը բաց թողնել չէր կարող, քանի որ ամուսնու՝ Քանյե Ուեսթի բեմադրած «Մարիա» օպերան էր։ Քիմը, սակայն, բոլորին զարմացրել է հագուստի ընտրությամբ։

Քարդաշյանը, որն այս տարի հիասքանչ ոճային զգեստներով էր ներկայացել հանրությանը, որոնցում անհնար է թերություն գտնել, այս անգամ թերացել է։ Իր բաց մարմնագույն հավաքված տեղերով զգեստը կարծես վարագույրից կարված լիներ, ու տպավորություն էր, որ կտորը չի բավականացրել։

Իսկ ահա Քանյեն, զարմանալիորեն օպերային հարիր էր հագնվել, ինչը բնորոշ չէ մի մարդու, ով պրեմիերաներին ներկայանում է սպորտային համազգեստով։

 

Իսկ ամենաուշադիր երկրպագուները ենթադրել են, որ զգեստը կարծես նվերների փաթեթավորման կտորից մնացած լինի։ Այս տարի Քարդաշյանը որոշել է հրաժարվել տոնական փաթեթավորման թղթից՝ նախընտրելով կտորը։

Համացանցի օգտատարերը կատակում են, որ փաթեթավորումից մնացած կտորով Քիմը որոշել է զգեստ կարել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: