Գագիկ Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում

ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հիասքանչ լուր է հայտնել՝ նշելով, որ տաք է լինելու։ Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հրաշալի եղանակ է լինելու․ ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ մոտ 8-10 աստիճանով։ Ու ամենազավեշտալին․ հանրապետության հովտային և նախալեռնային հատվածներում դեկտեմբերի 26-ից գիշերը դրական ջերմաստիճաններ կլինեն։

Գագիկ Սուրենյանը, կարծես, արդեն հույս չունի, որ կդադարեն իր հասցեին հարցերն այն մասին, թե երբ է ձյուն գալու։ Երևի թե այս տարի այդ հարցին այդպես էլ դրական պատասխան չգտնի։

Թեև շատ են տաք եղանակի սիրահարները, այնուամենայնիվ նաև ձյան սիրահարներն են բազմաթիվ։ Ցավոք, այս տարի նրանք, հավանաբար, կհիասթափվեն, քանզի ցրտելու փոխարեն եղանակը տաքանում է։

Իսկ ահա տաք եղանակի սիրահարների համար հիանալի առիթ է վայելելու ջերմ ձմեռային արևի շողերը, զբոսնել ու վայելել ամանորյա զարդարանքով Երևանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: