Հիասքանչ լուր՝ Նոր Հայաստանի պաշտոնյաներից մեկից։ Լուրը, որն իրապես հպարտություն է մեն մեկիս համար, լուր, որով կարելի է հպարտանալ՝ հասկանալով՝ ինչ բարեգութ ու կարեկցող երկրի ղեկավարներ ունենք։ Առողջապահության նախարարի խորհրդական և Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանի խոսքով՝ 2020 թվականից միայնակ ապրող տարեց մարդիկ կոմունալ վճարումների փոխհատուցում՝ մեր հրաշք պետության կողմից։
Պաշտոնյան, քաղաքացիների բազմաթիվ հարցերին պատասխանելով, նշել է, որ օրենքը վերաբերում է աշխատանքի և սոցապ նախարարության կառավարության ներքո գտնվող սոցբնակարաններում ապրող միայնակ տարեցներին։
Սա իրապես հրաշք է։ Ստացվում է, որ պետությունը հոգ է տանում սոցիալապես անապահով ու խոցելի խավի մասին։ Այս որոշումները բոլորիս ապացուցում են, որ կառավարությունը մտահոգված է շարքային քաղաքացիներով, ինչը նոր դրսևորում է Հայաստանի համար։
Շնորհակալ ենք՝ նման վերաբերմունքի համար՝ Նոր Հայաստանի կերտողներին, փառահեղ մարդկանց, ովքեր իրենց որոշումներով միշտ կմնան երկրի աջակից։