39-ամյա հայազգի սուպերաստղ Քիմ Քարդաշյանը դառձել է ևս մեկ հայտնի անձնավորություն, որը մասնակցել է «7 Հոլիվուդ» ամսագրի նոր համարի ֆոտոսեսիային, որտեղ կերպարանափոխվել է լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թելյորի և մի քանի վառ զգեստ կրել: Նա նաև կրել է անցած դարի 60-70-ականների ոճով կեղծամ, ինչն իրեն արտաքնապես շատ է նմանեցրել հոլիվուդյան աստղին։
Նկարահանման հեղինակը դիզայներ Թյերի Մյուգլերն է, որի ստեղծագործությունները Քիմը շատ է սիրում: Քիմն ընտրել է ֆրանսիացի դիզայների ստեղծած լատեքսային զգեստը դեռևս մայիսին:
Նա դրանով ներկայացել է «Կոստյումի ինստիտուտի պարահանդեսին»։ Ի դեպ այդ ժամանակ նրա ընտրած զգեստը չի հավանել իր ամուսին Քանյե Ուեսթը, որն այն համարել է շատ անկեղծ:
Ինչպես կարձագանքի այս նկարահանմանը Քանյեն, բարդ է ասել, սակայն դեռևս ոչ մի խոսք չկա այդ մասին:
Բայց երևում է, որ Քիմը չի լսում ամուսնու կարծիքը։