Արփինե Հովհաննիսյանը նշանադրվում է․ տեսեք՝ ով է իր ընտրյալը

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր գեղեցկուհի Արփինե Հովհաննիսյանը նշանադրվում է։ Նրա ընտրյալն «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, պլաստիկ վիրաբույժ Արշակ Մնացականյանը։ Զույգի հարաբերությունների մասին այդքան էլ շատ բան հայտնի չէ։ Գեղեցկուհի նախկին պատգամավորը միշտ գաղտնի է պահել իր հարաբերությունները հանրությունից և հարցազրույցներում երբեք չի անդրադարձել անձնական կյանքին։ Նույնը վերաբերում է նաև նրա ընտրյալին։

Ընդհանուր հավաքույթների նույնպես զույգը միասին չի ներկայացել, բացառություն են եղել փակ միջոցառումները, որոնք չեն լուսաբանվել մամուլի կողմից։ Անձնականի շուրջ ուղիղ հարցերին Արփինեն միշտ շրջանցելով է պատասխանել՝ չբացահայտելով, ունի՞ ընտրյալ, թե ոչ։

Նրա անձնական կյանքի շուրջ շատ է խոսվել, տարբեր սիրավեպերի մասին գրվել է, բայց ապացույցներ երբեք էլ չեն եղել։

Այս անգամ, կարծես, ամեն ինչ իրական է, քանզի զույգին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են փաստը՝ նշելով, որ Արփինեն անչափ երջանիկ է ու սիրված։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: