Համացանցում է հայտնվել Սուրբծննդյան այս տոների նոր հիթը, որը գերել է բոլորի սրտերը։ Կաթոլիկ Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ աստղերը տոնական երգեր են թողարկում։
Քեթի Փերրին բացառություն չէ։ Նրա նոր՝ «Cozy Little Christmas» ստեղծագործությունը, հիրավի, գերել է բոլորի սրտերը՝ երկու օրում ավելի քան հինգ միլիոն դիտում հավաքելով։
Հեքիաթային տեսահոլովակում Քեթին ցույց է տվել իր երազանքի արձակուրդները՝ փախչել ցրտից և կոկտեյլը ձեռքին վայելել արևային տաք օրերը։ Ահա Քեթիի իդեալական արձակուրդի բաղադրատոմսը։
Քեթին երեք կերպարով է ներկայանում՝ նախ թեթևամիտ շիկահերի, որը արևայրուք է ընդունում Սանթայի հետ, ապա կարմրահեր տնային տնտեսուհու, որ ամանորյա պատրաստություն է տեսնում խոհանոցում՝ տոնածառի պես սանրվածով, իսկ վերջում նաև մարտինիի բաժակի մեջ՝ Դիտա Ֆոն Թիզի կերպարով։
Հիանալի տեսահոլովակն ու թեթև, հիշվող երգն արդեն դարձել է այս տոների գլխավոր երգը և հայտնվում է աշխարհի տարբեր երկրների նախատոնական միջոցառումներում։