Հայաստանյան եղանակի համար մեկ գիտակ ու հավաստի տեղեկությունների աղբյուր Գագիկ Սուրենյանն ասել է՝ վաղը Երևանում ձյուն է գալու։ Հայաստանը կլինի սկանդինավյան մթնոլորտային ճակատի ներքո։ Լավ լուրն այն է, որ ի սկզբանե ճակատը պնդաճակատ էր ու շատ ցուրց ու ձյուն պետք է բերեր, բայց ճանապարհին զգալի մեղմացել է ու փափկել։
Այս գիշեր և վաղը ցերեկը թույլ ձյուն կլինի գրեթե բոլոր շրջաններում, բացի Սյունիքից, Գեղարքունիքից և Արցախից։ Այդ հատվածներում առատ ձյուն կգա, նույնիսկ բուք, իսկ ճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Ամսի 6-ից 10-ը ողջ հանրապետությունում ձյուն ու անձրև չի լինի։ Վաղը կցրտի միայն Տավուշում, Լոռիում, Սյունիքում և Արցախում։ Ջերմաստիճանը կիջնի 4-ից 5 աստիճանով՝ ամսի 6-ից 7-ին բարձրանալու միտումով։
Երևանի բարձրադիր հատվածում վաղը թույլ ձյուն կգա, իսկ ցածրադիրում՝ անձրև, ամսի 6-ից 10-ը տեղումներ չեն լինի։