Ուշադրություն՝ ձյուն է գալու․ Գագիկ Սուրենյանը հայտարարություն է տարածել

Գագիկ Սուրենյանը հրավիրել է հատկապես վարորդների ուշադրությունը՝ իր նոր հայտարարությամբ։ Մասնագետը հայտնել է՝ հանրապետությունում ձյուն է տեղալու այս երեկո և գիշերը։ Այսպես, սպիտակ սավանը կծածկի Սյունիքն ու Գեղարքունիքը, Արագածոտնը, Վայոց Ձորն ու Կոտայքը։

Նրա խոսքով՝ ձյունն առատ է լինելու՝ բուք ու բորանով, իսկ ճանապարհներին մերկասառույց կլինի։ Մասնագետը խորհուրդ է տալիս վարորդներին չերթևեկել այդ հատվածներով, իսկ երթևեկելիս լինել զգոն՝ անպայման օգտագործելով ձմեռային անվադողեր։

 

Սուրենյանի գրառման տակ արձագանքները տարբեր են, բայց, հիմնականում, դրական։ Շատերին հուզում է՝ երբ է Երևանում ձյուն գալու։ Օգտատերերը նաև նշում են իրենց մարզերը՝ ձյան գալուստի մասին տեղեկություն ստանալու համար։ Հիմնականում գրառումներում երևում է Ամանորին ձյուն տեսնելու ցանկությունը․ շատերն են հարց ուղղում Սուրենյանին, արդյոք ամանորյա գիշերն ամանորյա հրաշք տեղի կունենա։

Սուրենյանը, թեև կանխատեսել էր տաք ձմեռ, մեկնաբանություններին չի պատասխանում ու ամանորյա ձյան խոստումներ չի տալիս։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: